«Մեծ սաղավարտի» քառակի չեմպիոն, աշխարհի առաջին ռակետ, լեհ թենիսիստուհի Իգա Շվյոնտեկը արձագանքել է ԱՄՆ-ի բաց առաջնության կանանց 2023 թվականի եզրափակիչի արդյունքին։
«Շնորհավորում եմ երկուսիդ: Կոկոն՝ իր առաջին «Մեծ սաղավարտի» տիտղոսով: Տանը հաղթելն առանձնահատուկ պահ է, Արինա, իսկ դու դառնում ես աշխարհի նոր առաջին ռակետը: Զարմանալի երեկո և պահ կանանց թենիսի համար»,- գրել է Շվյոնտեկն իր սոցիալական ցանցերում։
Հիշեցնենք, որ եզրափակչում 19-ամյա ամերիկուհի Կորի Գաուֆը (6) հաղթել է Ավստրալիայի բաց առաջնության 2023 թվականի չեմպիոն, աշխարհի երկրորդ ռակետ, բելառուս Արինա Սաբալենկային (2). Հանդիպումն ավարտվել է 2:6, 6:3, 6:2 հաշվով։