Ծանր քաշային կարգում WBA, IBF և WBO վարկածներով աշխարհի չեմպիոն ուկրաինացի Ալեքսանդր Ուսիկի պրոմոութեր Ալեքսանդր Կրասյուկը կարծում է, որ բրիտանացի աստղ Թայսոն Ֆյուրին չի կարողանա հաղթել Ուսիկին առաջիկա մի քանի տարիներին։
«Ի՞նչ եք կարծում, Ֆյուրին կարո՞ղ է կանգնեցնել ժամանակը: Օգոստոսի 12-ին ես շնորհավորեցի նրան ծննդյան օրվա առթիվ։ Եթե Ֆյուրին ցանկանում է հաղթել Ուսիկին, ապա պետք է սպասի մոտ հինգ տարի, Ալեքսանդրը եւս երկու-երեք տարի կլինի բարձունքում։ Նա 36 տարեկան է, որը ոսկե դար է ծանր քաշայինների համար։
Մի մոռացեք, որ Ուսիկը բռնցքամարտով սկսել է զբաղվել 15 տարեկանից։ Նրա թիմը պարզապես մարդկանց մի խումբ չէ: Սրանք փորձառու մարդիկ են, ովքեր սովորել են Ալեքսանդրի ողջ կարիերայի ընթացքում: Նրանք լավ են ճանաչում նրան ու գիտեն, թե ինչպես պահել էլիտար մակարդակում»,- Կրասյուկի խոսքերն է մեջբերում ProBoxTV-ն։