«Մեծ սաղավարտի» կրկնակի չեմպիոն, աշխարհի առաջին ռակետ, իսպանացի Կառլոս Ալկարասը հրաժարվել է մասնակցել 2023 թվականի Դևիսի գավաթի եզրափակիչ մրցաշարի առաջին փուլին, որը կանցկացվի սեպտեմբերի 12-ից 17-ը Վալենսիայում (Իսպանիա)։
Իսպանիայի հավաքականը հանդես կգա C խմբում, որտեղ ընդգրկված են նաև Սերբիան, Չեխիան և Հարավային Կորեան։ Ալկարասին ազգային հավաքականում կփոխարինի Ալբերտ Ռամոս-Վինոլասը։
Հիշեցնենք, որ Ալկարասը չի կարողացել դուրս գալ 2023 թվականի ԱՄՆ բաց առաջնության եզրափակիչ։ Կիսաեզրափակիչ փուլում Ալկարասը (1) 6:7 (3:7), 1:6, 6 հաշվով զիջեց ԱՄՆ բաց առաջնության 2021 թվականի չեմպիոն, աշխարհի երրորդ ռակետ, ռուս Դանիիլ Մեդվեդևին (3):