«Մեծ սաղավարտի» կրկնակի չեմպիոն, աշխարհի առաջին ռակետ, իսպանացի Կառլոս Ալկարասը խոսել է ռուս Դանիիլ Մեդվեդևի հետ դիմակայության մասին US Open-2023-ի կիսաեզրափակչում պարտվելուց հետո: Դրանից հետո թենիսիստների անձնական հանդիպումների հաշիվը. հավասարվեց՝ 2-2։
«Այս տարի մենք երեք անգամ խաղացինք՝ «Մասթերսի» եզրափակիչ և երկու «Մեծ սաղավարտի» կիսաեզրափակիչներ: Համոզված եմ, որ մենք կրկին կհանդիպենք խոշոր մրցաշարերի եզրափակիչ փուլերում, այնպես որ լավ դիմակայություն կլինի։ Այսօր նա ուներ հարվածների ավելի բարձր արագություն։ Այսօր ես չկարողացա գտնել իմ խաղը։ Եվ նա մեծ հարվածներ արեց, չսխալվեց։ Նա խաղաց 10-ից 10-ը, հիանալի էր: Ես պետք է դասեր քաղեմ այս ամենից և հասկանամ, թե ինչպես հաղթել նման հանդիպումներում։ Բայց նա հիանալի հանդիպում անցկացրեց:
Զարմանալի է, թե ինչպես է նա կարողանում ընդունել մատուցումները»,- ասել է Ալկարասը հետխաղյա մամուլի ասուլիսում։