Դանիիլ Մեդվեդևը դուրս եկավ US Open-ի եզրափակիչ՝ կիսաեզրափակչում հաղթելով իսպանացի Կարլոս Ալկարասին։
Խաղը տևել է 3 ժամ 18 րոպե և ավարտվել 7:6, 6:1, 3:6, 6:3 հաշվով՝ հօգուտ Մեդվեդևի։
Եզրափակչում ռուս թենիսիստը կխաղա սերբ Նովակ Ջոկովիչի հետ։
Անցյալ տարի Ալկարասը հաղթել է ԱՄՆ-ի բաց առաջնությունում՝ եզրափակչում հաղթելով Կասպեր Ռուդին՝ 6:4, 2:6, 7:6, 6:3: