Գերմանիան ներկայացնող թենիսիստ Ալեքսանդր Զվերևն ասել է, որ իսպանացի Կառլոս Ալկարասը և սերբ Նովակ Ջոկովիչը իրենց խաղամակարդակով նման են։
US Open-ի քառորդ եզրափակչում գերմանացին 3:6, 2:6, 4:6 հաշվով պարտվել է Ալկարասին։
«Ես Ջոկովիչի հետ խաղացել եմ Ցինցինատիում, խաղացել եմ Կարլոսի հետ այստեղ: Ինձ թվում է, որ խաղամակարդակի առումով նրանք շատ նման են։ Մի բան կա, որ Նովակն ավելի լավ է անում, կա մի բան, որ Կառլոսն ավելի լավ է անում: Բայց հիմա նրանք բոլորից վեր են։ Մնացածը պետք է հասնեն նրանց: Դա պարզ է», – ասել է Զվերևը մամուլի ասուլիսում:
ԱՄՆ բաց առաջնության կիսաեզրափակչում Ալկարասը կխաղա ռուս Դանիիլ Մեդվեդևի հետ։