Բելառուս թենիսիստուհի, աշխարհի 2-րդ ռակետ Արինա Սոբոլենկոն դուրս է եկել US Open-ի կիսաեզրափակիչ։
1/4 եզրափակիչի խաղում Սոբոլենկոն հաղթեց WTA-ի վարկանիշային աղյուսակի 23-րդ տեղը զբաղեցնող չինուհի Քինվեն Չժենին։
Մարզիկների միջև հանդիպումը տևեց 1 ժամ 14 րոպե և ավարտվեց Բելառուսի ներկայացուցչի հաղթանակով 6:1, 6:4 հաշվով։
Կիսաեզրափակիչում Սոբոլենկոն կխաղա Մարկետա Վոնդրուսովա (Չեխիա) – Մեդիսոն Քիս (ԱՄՆ) հանդիպման հաղթողի հետ։