Աշխարհի առաջին ռակետ Կառլոս Ալկարասը խոստովանել է, որ խոշոր մրցաշարերում տարած հաղթանակներից հետո կորտում սկսել է իրեն շատ ավելի հանգիստ զգալ։
«Սա ճիշտ է. Մեծ սաղավարտի մրցաշարերում արդեն լուրջ դրվագների եմ հանդիպել։ Թեև ես ընդամենը 20 տարեկան եմ, ես ինձ մի փոքր փորձառու եմ զգում նման իրավիճակներում, ինչը նշանակում է, որ կան շատ պահեր, որոնք ես ընդունում եմ շատ ավելի հանգիստ, քան նախկինում: Եվ ես կարող եմ ավելի հանգիստ խաղալ՝ իմանալով, որ եթե մարդիկ ցանկանում են հաղթել ինձ, նրանք պետք է տանջվեն, շատ վազեն և երկար ժամանակ խաղան շատ, շատ բարձր մակարդակով»,-Ալկարասի-խոսքերն է մեջբերում Eurosport-ը։
20-ամյա իսպանացին հաղթել է Մեծ սաղավարտի 2 մրցաշարերում (US Open 2022 և Wimbledon 2023) և ATP մենախաղի 12 տիտղոս։
US Open-2023-ի 1/4 եզրափակչում Ալկարասը կխաղա գերմանացի Ալեքսանդր Զվերևի հետ։ Թենիսի հանդիպումը կկայանա սեպտեմբերի 6-ին։