ID Bank ՀՊԼ 6-րդ տուրում «Փյունիկը» հյուրընկալվել էր «Վանին» և 5 անպատասխան գնդակ ուղարկեց նրա դարպասը։
21-րդ րոպեին հանդիպման հաշիվը բացեց Յուսուֆ Օտուբանջոն, որը 42-ին արդեն կրկնապատկեց այն։
49-րդ րոպեին Օտուբանջոն հեթ-տրիկ ձևակերպեց, իսկ 79-ին նրա փոխանցումից հետո Էդգար Մալաքյանը հաշիվը դարձրեց 4-0: Խաղի հիմնական ժամանակին ավելացված 1-ին րոպեին «Վանը» մնաց տասը հոգով, իսկ 4-րդ րոպեին հյուրերը հաշիվը դարձրին 5-0․ աչքի ընկավ Ռեժիսը:
Այս խաղից հետո «Փյունիկը» 14 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը, իսկ «Վանը» 4 միավորով 8-րդն է։