Կանանց բռնցքամարտի աշխարհի հերթական առաջնությունը կանցկացվի Ղազախստանում: Այն տեղի կունենա 2024 թվականի հոկտեմբերին՝ Օլիմպիական խաղերից հետո:
Հայտնի է նաև մրցանակային հիմնադրամի չափը ՝ 4,8 մլն ԱՄՆ դոլար:
200,000 դոլարը կհատկացվի ոսկե մեդալակրին, 100,000 –ը ՝ փոխչեմպիոնին, իսկ 50,000 դոլար՝ երրորդ մրցանակակիրներին:
Հավելենք, որ 2016թ. Աստանան արդեն եղել է կանանց բռնցքամարտի աշխարհի առաջնության մրցավայր: