Ռուսաստանը ներկայացնող հայ թենիսիստուհի Էլինա Ավանեսյանը US Open-ի երկրորդ շրջանի խաղում պարտվել է Լատվիայի ներկայացուցիչ Ելենա Օստապենկոյին։
2 ժամ 17 րոպե տևած հանդիպումն ավարտվել է լատվիացի թենիսիստուհու հաղթանակով երեք սեթում՝ 6:3, 5:7, 7:5 հաշվով։
Հաջորդ տուրում Օստապենկոն կմրցի ամերիկուհի Բերնարդա Պերայի հետ։
US Open. Կանայք. 2-րդ փուլ
Ելենա Օստապենկո (Լատվիա) – Էլինա Ավանեսյան (Ռուսաստան) – 6:3, 5:7, 7:5.