Ռումինացի Սիմոնե Հալեպը ճանաչվել է փետրվար ամսվա լավագույն թենիսիստուհի: Անցյալ ամիս աշխարհի երկրորդ ռակետը հաղթեց Դուբայի մրցաշարը՝ նվաճելով կարիերայի 20-րդ տիտղոսը:
Մրցանակի մյուս հավակնորդներն էին Արինա Սոբոլենկոն և Կիկի Բերտենսը: Հաղթողը որոշվեց երկրպագուների քվեարկության միջոցով WTA կայքում:
Հունվարին լավագույն թենիսիստ է ճանաչվել ամերիկացի Սոֆյա Քենինը, ով հաղթել է Ավստրալիայի օփենում:
























































