Ռուսաստանը ներկայացնող հայ թենիսիստ Կարեն Խաչանովը չկարողացավ հաղթահարել US Open-ի 1-ին շրջանը։
Մրցաշարի մեկնարկում աշխարհի 11-րդ ռակետ Խաչանովը 2:6, 4:6, 2:6 հաշվով զիջեց ամերիկացի Մայքլ Մմոյին, ով զբաղեցնում է ATP-ի վարկանիշային աղյուսակի 89-րդ տեղը։
27-ամյա Խաչանովի համար սա առաջին հանդիպումն էր վնասվածքից հետո, որը նա ստացել էր հունիսի 6-ին Նովակ Ջոկովիչի հետ Ռոլան Գարոսի քառորդ եզրափակիչ խաղում։
Մայքլ Մմոն երկրորդ տուրում կխաղա Ֆակունդո Դիաս Ակոստա (Արգենտինա) – Ջոն Իսներ (ԱՄՆ) խաղի հաղթողի հետ։