Հայկական արմատներով ռուս թենիսիստուհի Էլինա Ավանեսյանը հաղթանակով է մեկնարկել US Open-ում։ Առաջին շրջանի խաղում նա 6։2, 1։6, 6։2 հաշվով հաղթել է Ֆրանսիայի ներկայացուցիչ Ալիզ Կորնեին։
Հանդիպման տևողությունը կազմել է 1 ժամ 36 րոպե։
Հաջորդ տուրում Ավանեսյանը կհանդիպի լատվիացի Ելենա Օստապենկոյի հետ, որն առաջին տուրում հաղթել է իտալուհի Յասմին Պաոլինիին։
US Open-ը անցկացվում է օգոստոսի 28-ից սեպտեմբերի 10-ը: Կանանց մենախաղի ընդհանուր մրցանակային ֆոնդը կազմում է 65 մլն դոլար, մրցաշարի գործող հաղթողը Լեհաստանի ներկայացուցիչ Իգա Սվյոնտեկն է, որը նախորդ տարվա եզրափակչում հաղթել էր թունիսցի Օնս Ջաբերին։