«Մանչեսթեր Յունայթեդի» դարպասապահ Դավիդ դե Խեան խոսել է Անգլիայի առաջնության 29-րդ տուրում «Մանչեսթեր Սիթիի» նկատմամբ տարած հաղթանակի մասին (2:0):
«Օլդ Թրաֆորդ, ես սիրում եմ քեզ»,- գրել է Դե Խեան Թվիթերի իր էջում:
Հանդիպման հաշիվը բացվել է 30-րդ րոպեին. Անտոնի Մարսիալն է գրավել մրցակցի դարպասը` Բրունու Ֆերնանդեշի փոխանցումից հետո: Ավելացված ժամանակում երկրորդ գոլը հեղինակել է Սքոթ Մակտոմինան:
Old Trafford, I ❤️ you pic.twitter.com/ZqRXdeLI0x
— David de Gea (@D_DeGea) March 8, 2020