ՈւԵՖԱ-ն չեղարկել է Չեմպիոնների լիգայի և Եվրոպա լիգայի խաղերից առաջ ձեռքսեղմումը կորոնավիրուսի պատճառով:
Նման որոշում է կայացվել Եվրոպայում կորոնավիրուսի տարածման հետ կապված` համաձայն առողջապահության համաշխարհային կազմակերպության կանոնակարգին:
Այս մասին հայտնում է ՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքը:
Այս պահին հայտնի է, որ Չեմպիոնների լիգայի «Վալենսիա»-«Ատալանտա» խաղը, որը նշանակված է մարտի 10-ին, տեղի կունենա դատարկ տրիբունաների ներքո: Հնարավոր` առանց հանդիսականի անցկացվի նաև մարտի 11-ին նշանակված ՊՍԺ-«Բորուսիա» հանդիպումը: Նախախաղային ձեռքսեղմումներն արգելված են նաև Անգլիայի Պրեմիեր-լիգայի խաղերում:
Բացի դա, Իտալիայի առաջնության` կիրակի օրը կայացած բոլոր խաղերն անցել են առանց հանդիսականի: