Արաբական ֆուտբոլային ասոցիացիաների միությունը (ԱՖԱՄ) ցանկանում է, որ ՈւԵՖԱ-ն wild card տրամադրի Սաուդյան Արաբիայի առաջնության ակումբներին՝ Չեմպիոնների լիգային մասնակցելու համար, հայտնում է Calcio Finanza-ն՝ հղում անելով Corriere dello Sport-ին։
Բացի այդ, ԱՖԱՄ-ը ծրագրում է միանալ նոր մրցաշարային ձևաչափին 2024/25 մրցաշրջանում։
Չեմպիոնների լիգայի նոր ձևաչափը կլինի 36 ակումբներից բաղկացած լիգա՝ սովորական խմբային փուլի փոխարեն:
Աղբյուրի փոխանցմամբ՝ Սաուդյան Արաբիան այս կերպ ցանկանում է բարձրացնել երկրի առաջատար ակումբների՝ «Ալ-Նասրի», «Ալ-Հիլալի», «Ալ-Իթթիհադի» և «Ալ-Ահլիի» միջազգային հեղինակությունը: