Մեծ սաղավարտի եռակի չեմպիոն, կրկնակի օլիմպիական չեմպիոն 36-ամյա բրիտանացի թենիսիստ Էնդի Մարեյը խոսել է վնասվածքի մասին, որի պատճառով հրաժարվել է Տորոնտոյում (Կանադա) ընթացող Մասթերս շարքի մրցաշարի երրորդ շրջանի խաղից իտալացի Յանիկի հետ։
«Ես շատ նման խնդիր ունեի անցյալ տարի Շտուտգարտի մրցաշարում, որի պատճառով բաց թողեցի Լոնդոնի մրցումները, բայց կարողացա խաղալ Ուիմբլդոնում: Ինձնից 10-12 օր պահանջվեց նորից լավ զգալու համար։ Ամեն ինչ այնքան էլ վատ չէ, բայց ակնհայտ է, որ վտանգը կայանում էր նրանում, որ եթե ես շարունակեի խաղալ, վնասվածքը կարող էր ավելի վատթարանալ»,- Մարեյի խոսքերն է մեջբերում The Independent-ը։
Հիշեցնենք, որ 2022 թվականին Մարեյը հեռացավ Լոնդոնում (Մեծ Բրիտանիա) ATP-500 մրցաշարից՝ մկանային վնասվածքի պատճառով։