UFC-ի ղեկավար Դանա Ուայթը հայտնել է, որ աշխարհի ամենահարուստ մարդկանցից մեկը՝ Իլոն Մասկը, ձյուդոյի լավ հմտություններ ունի։
«Ցուկերբերգը շատ լուրջ է վերաբերվում Մասկի հետ մենամարտին. Նա UFC-ի մեծ երկրպագու է, մարզվում է և պետք է ասեմ, որ MMA-ի երկրպագու է։ Իլոնը մեծացել է ձյուդոյով։ Նա իսկական ձյուդոիստ է»,- ասել է Ուայթը Hotboxin’ podcast-ում:
Նախկինում Ցուկերբերգն ու Մասկը պայմանավորվել էին մենամարտել միմյանց հետ ութանկյունում։ Ուայթի խոսքով՝ մենամարտը կարող է կայանալ Իտալիայի Հռոմի Կոլիզեյում։