Չեմպիոնների լիգայի որակավորման երրորդ փուլի առաջին խաղում «Ռեյնջերսը» հաղթեց շվեյցարական «Սերվետին» 2-1 հաշվով։
«Պանատինաիկոսը» սեփական հարկի տակ նվազագույն՝ 1-0 հաշվով հաղթեց Մարսելի «Օլիմպիկին»։
«Սլովանը» սեփական հարկի տակ 1-2 հաշվով զիջեց Հայֆայի «Մակքաբիին»։
Տանտերերի կազմում հանդիպմանը մասնակցեց Հայաստանի հավաքականի հարձակվող Տիգրան Բարսեղյանը՝ փոխարինման դուրս գալով 63-րդ րոպեին։























































