Բրիտանացի Էնդի Մարեյը դուրս է եկել Տորոնտոյում ընթացող Մասթերս շարքի մրցաշարի երկրորդ շրջան։ Առաջին շրջանում Մարեյը հաղթել է իտալացի Լորենցո Սոնեգոյին՝ 7:6 (7:3), 6:0 հաշվով:
Երկրորդ տուրում Մարեյը կհանդիպի Ֆելիքս Օգեր-Ալիասիմե (Կանադա) — Մաքս Պերսել (Ավստրալիա) խաղի հաղթողի հետ։
Տորոնտոյի Մասթերսը մեկնարկել է օգոստոսի 7-ին։