Իսպանացի թենիսիստ Կառլոս Ալկարասը պատմել է, թե ինչպես են երկրպագուները դիմավորել իրեն Տորոնտոյում։
«Ուիմբլդոնում հաղթելուց հետո մարդիկ ինձ ավելի շատ են սիրում: Այսքան ջերմ ընդունելություն չէի սպասում։ Մարզման ժամանակ բոլորը գոռում են՝ Կառլիտոս, Կառլիտոս։ Սա միանշանակ առանձնահատուկ բան է»,- Ալկարասի խոսքերն է մեջբերում Tennis World USA-ը՝ հղում անելով ATP-ին:
20-ամյա Ալկարասը պրոֆեսիոնալ թենիսիստների ասոցիացիայի համաշխարհային վարկանիշային աղյուսակում առաջին տեղում է։ Առաջիկա օրերին նա կմասնակցի Տորոնտոյում կայանալիք Մասթերսին, որտեղ կհանդիպի Շելթոն-Զապատա Միրալես զույգի հաղթողի հետ։ Ավելի վաղ Ալկարազը հաղթել էր Ուիմբլդոնի 2023 թվականի մրցաշարում՝ եզրափակիչ խաղում 1:6, 7:6 (8:6), 6:1, 3:6, 6:4 հաշվով հաղթելով սերբ Նովակ Ջոկովիչին։