UFC-ի հայ մարտիկ Արման Ծառուկյանը և ամերիկացի Բենեյլ Դարիուշը մոտ են UFC 294 մենամարտի վերջնական համաձայնությանը, որը կկայանա հոկտեմբերի 21-ին Աբու Դաբիում։ Այս մասին հայտնում է Sportskeeda-ն՝ հղում անելով UFC-ին մոտ կանգնած աղբյուրներին։
Հիշեցնենք, որ վերջին մենամարտում Ծառուկյանը հանդիպել էր Բրազիլիայի ներկայացուցիչ Խոակիմ Սիլվայի հետ։ Պայքարը տևեց երկու ռաունդ և ավարտվեց Արմանի՝ տեխնիկական նոկաուտով վաղաժամ հաղթանակով։ Արմանը UFC-ում հանդես է գալիս 2019 թվականից։ Ընդհանուր առմամբ, նա ունի 23 մենամարտ խառը մենամարտերում, որոնցում տարել է 20 հաղթանակ (ութը նոկաուտով) և կրել երեք պարտություն։
Ընդհանուր առմամբ Դարյուշը պրոֆեսիոնալ խառը մենամարտերում 28 մենամարտ ունի, որոնցում տարել է 22 հաղթանակ և կրել հինգ պարտություն։