«Այնտրախտի» կիսապաշտպան Ջիբրիլ Սոուն տեղափոխվել է «Սևիլիա», հայտնում է իսպանական ակումբի պաշտոնական կայքը։
Շվեյցարացին բուժզննում է անցել ու 5 տարվա պայմանագիր կկնքի ակումբի հետ։
Transfermarkt-ի տեղեկություններով՝ տրանսֆերը «Սևիլիային» արժեցել է 10 միլիոն եվրո:
Սոուն «Այնտրախտում» հանդես է եկել 2019 թվականից։ Նա գերմանական ակումբի կազմում անցկացրել է 160 հանդիպում, դարձել 8 գոլի և 13 գոլային փոխանցման հեղինակ։
























































