«Վալյադոլիդի» հարձակվող Կայլ Լարինը պայմանագիր է կնքել «Մալյորկայի» հետ, հայտնում է ակումբի պաշտոնական կայքը։
28-ամյա կանադացու հետ պայմանագիրը նախատեսված է մինչև 2028 թվականի ամառ։ Տրանսֆերի արժեքը կազմել է 7,5 մլն եվրո։
Հուլիսի 1-ին Լարինը 1,5 միլիոն եվրոյով տեղափոխվեց «Վալյադոլիդ»։ Նախորդ մրցաշրջանում իսպանական ակումբը նրան վարձակալել էր «Բրյուգեից»:
Անցկացրած 19 հանդիպումներում Կանադայի հավաքականի հարձակվողը դարձել է 8 գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ։
























































