«Կրասնոդարը» ակումբային ռեկորդ է սահմանել՝ պատմության մեջ առաջին անգամ Ռուսաստանի Պրեմիեր լիգայի մրցաշրջանը սկսելով երեք անընդմեջ հաղթանակով։
Մրցաշրջանի մեկնարկում «ցլերը» նախ առավելության են հասել Մոսկվայի «Դինամոյի» (3:1), ապա «Սոչիի» (2:0) և այսօր էլ «Պարի Նիժնի Նովգորոդի» (1:0) նկատմամբ: .
Առաջնության երրորդ տուրի «Կրասնոդար»-«Պարի ՆՆ» հանդիպումը կառանձնանա նաև բացասական առումով: Նշվում է, որ թիմերը երկուսը միասին միայն մեկ հարված են կատարել դարպասին: Սա ՌՊԼ-ի խաղում ամենավատ արդյունքն է 2021 թվականի մարտից ի վեր, երբ մերձմոսկովյան «Ռոտոր Վոլգոգրադ»-«Խիմկի» խաղում ոչ մի հարված չի եել դարպասին, հայտնում է Opta Sports-ը։
«Կրասնոդարը» հիմնվել է 2008 թվականի փետրվարի 22-ին, իսկ 2011 թվականից հանդես է գալիս Ռուսաստանի Պրեմիեր լիգայում։