Զամբիայի ֆուտբոլի ֆեդերացիան (FAZ) արձագանքել է այն հաղորդագրություններին, թե երկրի կանանց ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Բրյուս Մվապեն 2023 թվականի աշխարհի առաջնության ժամանակ դիպչել է ֆուտբոլիստուհու կրծքին։
«Զամբիայի բոլոր մարզումները տեսանկարահանվել են FAZ մեդիա թիմի կողմից, և նման ձայնագրություններ չկան։ Բացի այդ, հավաքականի բոլոր մարզումներին ներկա է եղել նաև ՖԻՖԱ-ի նկարահանող խումբը՝ կցված Զամբիայի հավաքականին:
Այնուամենայնիվ, մենք ցանկանում ենք հանգստացնել հանրությանը, որ FAZ-ը պահպանում է ազնվության և թափանցիկության ամենաբարձր չափանիշները և միշտ պահանջում է անսասան էթիկական վարքագիծ խաղացողների և պաշտոնյաների կողմից խաղադաշտում և դրանից դուրս: Հետևաբար, մենք չենք վարանի կարգապահական պատասխանատվության ենթարկել այն մարդկանց, ովքեր սխալ վարքագիծ են թույլ տվել, հենց որ պաշտոնական բողոք ստանանք կամ երբ մեզ ապացույցներ ներկայացվեն ենթադրյալ միջադեպի վերաբերյալ», — ֆեդերացիայի ներկայացուցչին է մեջբերում BBC-ն:
Հիշեցնենք, որ ավելի վաղ հայտնի էր դարձել, որ ՖԻՖԱ-ն հետաքննություն է սկսել Զամբիայի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Բրյուս Մվապեի հետ կապված միջադեպի առնչությամբ, որը նախկինում արդեն իսկ մեղադրվել է սեռական ոտնձգությունների մեջ։
























































