«Բարսելոնայի» կիսապաշտպան Ֆրանկ Կեսյեն կարիերան կշարունակի Սաուդյան Արաբիայում։
Ըստ Ֆաբրիցիո Ռոմանոյի, «Բարսան» և «Ալ Ահլին» բանավոր համաձայնության են եկել 26-ամյա խաղացողի տրանսֆերի շուրջը։ Գործարքի գումարը կկազմի 15 մլն եվրո։
Ակնկալվում է, որ գործարքը կփակվի մի քանի ժամվա ընթացքում, քանի որ ակումբները համաձայնեցնում են փաստաթղթերը:
Կեսյեն սաուդյան ակումբի հետ պայմանագիր կկնքի մինչև 2026 թվականը։
Ֆրանկը «Միլանից» տեղափոխվել է «Բարսա» անցած ամռանն ազատ գործակալի կարգավիճակով:
Թիմի կազմում անցկացրած 43 խաղում կոտդիվուարցին խփել է 3 գոլ, կատարել 3 արդյունավետ փոխանցում։
























































