Ուրբաթ կատալոնական «Բարսելոնայի» ղեկավարության և հարձակվող Ալեքսիս Սանչեսի գործակալի միջև հանդիպում տեղի կունենա։ Այս մասին Twitter-ում գրել է լրագրող Խոսե Թոմաս Ֆերնանդեսը։
Կողմերը կքննարկեն պայմանագիր կնքելու հնարավորությունը։ Կատալոնացիները փոխարինող են փնտրում Ուսման Դեմբելեին, իսկ 34-ամյա չիլիացին, որի պայմանագիրը «Մարսելի» հետ ավարտվել է, տարբերակներից մեկն է։
Ավելի վաղ հաղորդվում էր Սանչեսի նկատմամբ Սաուդյան Արաբիայի երկու ակումբների հետաքրքրության մասին։
Անցած մրցաշրջանում Սանչեսը բոլոր մրցաշարերում անցկացրել է 44 հանդիպում՝ դառնալով 18 գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ։
























































