Կիսապաշտպան Ասյեր Իլյարամենդին դարձել է ՄԼՍ-ը ներկայացնող «Դալլասի» խաղացող։
Ինչպես հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը, 33-ամյա խաղացողը պայմանագիր է ստորագրել մինչև 2023 թվականի մրցաշրջանի ավարտը՝ ևս մեկ տարով երկարաձգելու հնարավորությամբ։
Կիսապաշտպանն այս ամռանն ազատ գործակալի կարգավիճակով հեռացել էր «Ռեալ Սոսիեդադից»:
Իլյարամենդին «Ռեալ Սոսյեդադի» սանն է: Ընդհանուր առմամբ, նա Լա Լիգայում անցկացրել է 279 հանդիպում, խփել 13 գոլ և կատարել 14 գոլային փոխանցում։
























































