«Բարսելոնայի» կիսապաշտպան Պեդրին մտադիր չէ հեռանալ թիմից։
«Ես չգիտեմ, թե ով և ինչ է առաջարկում ինձ։ Շատ բան պետք է տեղի ունենա, որպեսզի ես հեռանամ այս ակումբից: Չեմ կարծում, որ դա հնարավոր է: «Բարսելոնան» իմ երազանքների ակումբն է, և ես ցանկանում եմ դեռ երկար տարիներ մնալ այստեղ»,- Պեդրիի խոսքն է մեջբերել ITASportPress-ը։
20-ամյա իսպանացին «Բարսայում» հանդես է գալիս 2019 թվականից։ Նրա պայմանագիրն ակումբի հետ նախատեսված է մինչև 2026 թվականը։ Պեդրիի տրանսֆերային արժեքը 100 մլն եվրո է։
























































