«Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպան Բերնարդու Սիլվան կարող է կարիերան շարունակել Իսպանիայում։
«Բարսելոնան» դիտարկում է 28-ամյա պորտուգալացուն որպես Ուսման Դեմբելեի փոխարինող, որը շուտով կարող է տեղափոխվել ՊՍԺ։ Այս մասին հայտնում է լրագրող Ֆերան Մարտինեսը։
Ֆուտբոլիստի գործող պայմանագիրը նախատեսված է մինչև 2025 թվականը։
2022/23 մրցաշրջանում Սիլվան բոլոր մրցաշարերում անցկացրել է 54 հանդիպում՝ դառնալով 7 գոլի և 6 գոլային փոխանցման հեղինակ։
























































