«Պարի Սեն Ժերմենի» հարձակվող Կիլիան Մբապեն դիմել է իտալացի լեգենդար դարպասապահ Ջանլուիջի Բուֆոնին, որն ավելի վաղ հայտարարել էր կարիերան ավարտելու մասին։ 2018/2019 մրցաշրջանում այս ֆուտբոլիստները միմյանց հետ խաղացել են ՊՍԺ-ում:
«Ինձ համար մեծ պատիվ էր հանդիպել Ձեզ և առնչվել Ձեր լեգենդար կարիերային: Ոսկի մարդ, ով արժեքավոր խորհուրդներ էր տալիս և որոնք ես կպահեմ ամբողջ կյանքում։ Ամենայն բարիք Ձեզ: Շատ շնորհակալ եմ»,- գրել է Մբապեն թվիթերում։
Ջանլուիջի Բուֆոնը «Պարմայի» ակադեմիայի սան է։ Նա այս ակումբում խաղացել է 1995-ից 2001 թվականներին, որից հետո միացել է «Յուվենտուսին», որտեղ անցկացրել է 17 տարի՝ մինչ ՊՍԺ տեղափոխվելը։
Ֆրանսիական երկամյա կարիերայից հետո Բուֆոնը նախ վերադարձել է «Յուվենտուս», իսկ այնտեղից 2021 թվականին տեղափոխվել է Պարմա։
Թուրինյան ակումբի կազմում դարպասապահը 10 անգամ դարձել է Իտալիայի չեմպիոն, հինգ անգամ հաղթել է երկրի գավաթը, վեց անգամ՝ Սուպերգավաթը։ 2006 թվականին Ջանլուիջի Բուֆոնը Իտալիայի հավաքականի հետ նվաճել է աշխարհի չեմպիոնի տիտղոսը։
























































