Լիգայի գավաթի 1/16 եզրափակչի խաղում «Ինտեր Մայամին» սեփական հարկի տակ ընդունել է «Օռլանդո Սիթիին» և 3:1 հաշվով հաղթանակ է տարել:
Խաղի հաշիվը 7-րդ րոպեին բացել է տանտերերի հարձակվող Լիոնել Մեսսին: 71-րդ րոպեին արգենտինացին դուբլի հեղինակ է դարձել: Եվս մեկ գոլ տանտերերի կազմում հեղինակել է Խոսեֆ Մարտինեսը՝ 51-րդ րոպեին 11-մետրանոցից կատարած հարվածով գրավելով մրցակցի դարպասը:
Հյուրերի կազմում մեկ գնդակ ետ է բերել Սեզար Արաուխոն՝ 17-րդ րոպեին գրավելով մրցակցի դարպասը: Արաուխոն ևս մեկ գոլ խփել է 90+8-րդ րոպեին, սակայն VAR-ի օգնությանը դիմելուց հետո մրցավարը չեղարկել է այդ գնդակը:
Լիգայի գավաթում խաղում են ԱՄՆ-ի և Մեքսիկայի թիմերը։ Խմբային փուլում «Ինտեր Մայամին» տարել է երկու հաղթանակ։ 1-ին տուրում թիմը 2:1 հաշվով հաղթել է մեքսիկական «Կրուս Ազուլին», 2-րդ տուրում 4:0 հաշվով հաղթել է «Ատլանտա Յունայթեդին»: Այսպիսով, «Ինտեր Մայամին» զբաղեցրել է առաջին տեղը Հարավային 3 խմբում: «Օռլանդո Սիթին» իր հերթին գլխավորել է Հարավային 2 խումբը: Թիմը հաղթեց «Հյուսթոն Դինամոյին» (1:1, 5:4՝ 11-մետրանոցներով) և մեքսիկական «Սանտոս Լագունային» (3։2)։
























































