Իտալացի 34-ամյա պաշտպան Դանիլո Դ’Ամբրոզիոն, որը վերջին 9 տարիներին հանդես է եկել Միլանի «Ինտերում», ազատ գործակալի կարգավիճակով պայմանագիր է կնքել «Մոնցայի» հետ։ Այս մասին հայտնում է նոր ակումբի պաշտոնական կայքը։
Պայմանագիրը ստորագրվել է մինչև 2023/2024 մրցաշրջանի ավարտը՝ ևս մեկ մրցաշրջանով երկարաձգելու հնարավորությամբ։
Միլանյան թիմի հետ ֆուտբոլիստը նվաճել է հինգ գավաթ՝ սկուդետտոն, երկու գավաթ և երկու Իտալիայի սուպերգավաթ։
2022/2023 մրցաշրջանում իտալացի պաշտպանը «ներաձուրիների» կազմում անցկացրել է 24 հանդիպում բոլոր մրցաշարերում, որոնցում երկու գոլային փոխանցում է կատարել։ Ֆուտբոլիստի գնահատված արժեքը, ըստ Transfermarkt ինտերնետային պորտալի, կազմում է 1,5 միլիոն եվրո։