Չինաստանի ֆուտբոլային ասոցիացիան այսօր հայտարարել է, որ «Լյաոնին Շենյանի» մարզիչ Դուան Սինը որակազրկվել է 8 ամսով և տուգանվել 150 հազար յուանով՝ (19 հազար եվրո) մրցավարին ապտակելու համար։

Միջադեպը տեղի է ունեցել հուլիսի 23-ին առաջին լիգայի 15-րդ տուրի «Նյանցզին Սիթի» — «Լյաոնին Շենյան» (4:0) հանդիպման ժամանակ։ Մրցավար Չեն Հաոն կարմիր քարտ է ցույց տվել Դուան Սինին և անմիջապես հարված ստացել ձախ այտին։
























































