«Բարսելոնայի» պաշտպան Մարկոս Ալոնսոն խոսել է կիսապաշտպան Ուսման Դեմբելեի՝ ՊՍԺ հնարավոր տեղափոխության մասին։
«Դեմբելեն դեռ ոչինչ չի ասել թիմին։ Եթե այս մասին պաշտոնապես չի հայտարարվել, ապա այս տեղեկությունը կարելի է հերթական բամբասանքը համարել։ Տեսնենք, թե ինչ կլինի մոտ ապագայում։ Ամեն տարի ֆուտբոլիստները տեղափոխվում են նոր թիմեր, որտեղ պետք է հարմարվեն և առաջ շարժվեն»,- Մարկոսի խոսքերն է փոխանցում Mundo Deportivo-ն:
Ֆուտբոլիստի պայմանագիրը կատալոնական ակումբի հետ ավարտվում է 2024 թվականի ամռանը։ Ավելի վաղ հաղորդվում էր, որ Դեմբելեն որոշել է տեղափոխվել ՊՍԺ այն բանից հետո, երբ «Բարսելոնան» առաջարկել է ֆրանսիական ակումբին նրան ընդգրկել Կիլիան Մբապեի տրանսֆերի գործարքում։
Նախորդ մրցաշրջանում եզրային հարձակվողը կատալոնացիների կազմում բոլոր մրցաշարերում անցկացրել է 35 հանդիպում՝ դառնալով 8 գոլի և 9 գոլային փոխանցման հեղինակ:
























































