«Ինտերի» հարձակվող Մարկուս Թյուրամը պատմել է, թե ինչու է որոշել տեղափոխվել միլանյան ակումբ:
«Ես ինձ արդեն պատկերացնում էի 2 տարի առաջ «Ինտերի» մարզաշապիկով։ Այն ժամանակ ակումբն ու նրա ղեկավարությունը շատ մոտ էին իմ տեղափոխությանը, նույնիսկ՝ չնայած իմ վնասվածքին։
Այդ ուշադրությունն այն ժամանակ ինձ համար շատ օգտակար էր։ Ես չեմ մոռացել այդ ընկերական ժեստը, ուստի բնական է, որ որպես իմ նոր աշխատավայր ընտրեցի «Ինտերը», — ֆուտբոլիստի խոսքերն է մեջբերում La Gazetta dello Sport-ը։
Թյուրամը իտալական ակումբին միացել է այս ամառ՝ ազատ գործակալի կարգավիճակով: Մինչ այդ 25-ամյա ֆրանսիացին հանդես էր գալիս Մյոնխենգլադբախի «Բորուսիայի» կազմում։
























































