Մադրիդի «Ռեալի» նորեկ Արդա Գյուլերը մենիսկի վնասվածքի պատճառով բաց կթողնի առնվազն երկու ամիս, հայտնում է Managing Madrid-ը:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ 18-ամյա կիսապաշտպանը վնասվածք է ստացել մադրիդցիների մարզման ժամանակ։ Ֆուտբոլիստը չի կարողացել լիովին մասնակցել ԱՄՆ-ում ընթացող հավաքին։
Մոտ ժամանակներս նա կվերադառնա Մադրիդ և կսկսի բուժումը։
Հիշեցնենք, որ կիսապաշտպանը մադրիդցիների հետ պայմանագիր է կնքել մինչև 2029 թվականը։
























































