Մադրիդի «Ատլետիկոյի» հարձակվող Ժոաու Ֆելիքսը կարող է կարիերան շարունակել «Բարսելոնայում», հայտնում է Sport-ը։
Ըստ աղբյուրի՝ կատալոնացիները կարող են վերսկսել բանակցությունները Ֆելիքսի տրանսֆերի համար՝ ֆրանսիացի վինգեր Ուսման Դեմբելեի հնարավոր հեռանալու պատճառով։ Դեմբելեն կարող է տեղափոխվել ՊՍԺ։ Կատալոնական ակումբը կփորձի ձեռք բերել Ֆելիքսին, եթե Դեմբելեն հեռանա թիմից։
Ֆելիքսը Մադրիդի «Ատլետիկոյում» է 2019 թվականից։ Նրա պայմանագիրը մադրիդյան թիմի հետ նախատեսված է մինչև 2027 թվականը։
2022/23 մրցաշրջանի երկրորդ հատվածում նա վարձավճարով հանդես է եկել «Չելսիում»։ Այս տարվա հուլիսին ֆուտբոլիստն ասել էր, որ երազում է «Բարսելոնա» տեղափոխվելու մասին։
























































