Թուրքիայում մեկնարկած հունահռոմեական ոճի ըմբշամարտի աշխարհի պատանեկան առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչներն սկսել են պայքարը։
48 կգ քաշային կարգում Էդգար Պետրոսյանը դուրս է եկել կիսաեզրափակիչ՝ հաղթանակներ տանելով թուրք, ամերիկացի և հնդիկ ըմբիշների նկատմամբ։
55 կգ քաշային կարգում Յուրի Կարապետյանը որակավորման փուլում հաղթել է ադրբեջանցի ըմբիշին, հետո առավելության հասել նորվեգացի ըմբիշի նկատմամբ, սակայն քառորդ եզրափակիչում զիջել է իրանցի մրցակցին։
65 կգ քաշային կարգում Պետրոս Աշկարյանը որակավորման փուլում 9։1 հաշվով հաղթել է թուրք ըմբիշին, սակայն 1․8 եզրափակիչում զիջել է Վրաստանը ներկայացնող մրցակցին։
80 կգ քաշային կարգում Էրիկ Տեր-Մաթևոսյանը 80 կգ քաշային կարգում հաղթել է Եգիպտոսը ներկայացնող մրցակցին, սակայն հաջորդ գոտեմարտում պարտություն է կրել չեզոք դրոշի ներքո հանդես եկող ըմբիշից։