«Նապոլին» մերժել է «Ալ-Հիլալի» առաջարկը հարձակվող Վիկտոր Օսիմհենի համար, հայտնում է L’Equipe-ը:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ սաուդյան ակումբն առաջարկել է 130 միլիոն եվրո, սակայն նեապոլցիները չեն համաձայնվել այս պայմաններին, քանի որ ցանկանում են խաղացողի համար ստանալ առնվազն 200 միլիոն եվրո։
Հաղորդվում է, որ «Ալ-Հիլալը» մտադիր չէ կանգ առնել և շուտով երրորդ առաջարկը կուղարկի խաղացողի համար:
Նախորդ մրցաշրջանում Օսիմհենը «Նապոլիի» կազմում անցկացրել է 39 հանդիպում բոլոր մրցաշարերում՝ դառնալով 31 գոլի և 5 գոլային փոխանցման հեղինակ:
























































