Մադրիդի «Ռեալի» պաշտպան Ֆերլանդ Մենդին վնասվածքի պատճառով բաց կթողնի մոտ մեկ ամիս։
Ինչպես հայտնում է Onda Cero-ն, Մենդին ազդրի վնասվածք է ստացել շաբաթ օրը «Բարսելոնայի» դեմ խաղում (3:0)։ Մադրիդի «Ռեալի» պաշտպանը փոխարինվել է առաջին խաղակեսի վերջում՝ խաղադաշտում տեղը զիջելով Մենդիի Ֆրան Գարսիային։
Սպասվում է, որ Մենդիի վերականգնումը կտևի մոտ մեկ ամիս։ Այսպիսով, Ֆրան Գարսիան մրցաշրջանի մեկնարկային հատվածում կդառնա Մադրիդի «Ռեալի» գլխավոր ձախ պաշտպանը։
























































