Հայտնի են դարձել «Բարսելոնայի» հարձակվող Ուսման Դեմբելեի՝ ակումբը լքելու որոշման մանրամասները՝ ֆրանսիական ՊՍԺ տեղափոխվելու համար։ Այս մասին հայտնում է L’Equipe-ը։
Աղբյուրի համաձայն՝ «Բարսելոնան» փորձում էր Դեմբելեին և կիսապաշտպան Գավիին ներառել ՊՍԺ-ի հարձակվող Կիլիան Մբապեի՝ կատալոնական ակում հավանական տեղափոխության գործարքում: Ֆրանսիացի խաղացողը չի հասկացել, թե ինչ է կատարվում և դժգոհ է մնացել դրանից։
Ավելի վաղ հաղորդվում էր, որ Դեմբելեն համաձայնության է եկել ՊՍԺ տեղափոխվելու հարցում և այդ մասին հայտնել «Բարսելոնայի» մյուս խաղացողներին։ Նշվում էր, որ ֆրանսիական ակումբը կիսապաշտպանի համար կվճարի 50 մլն եվրո։
Նախորդ մրցաշրջանում «Բարսելոնայի» կազմում անցկացրած 35 խաղում Դեմբելեն դարձել է 8 գոլի և 9 գոլային փոխանցման հեղինակ: