«Նյուքասլի» կիսապաշտպան Ալան Սենտ-Մաքսիմենը միացել է «Ալ-Ահլիին»: Այս մասին հայտնում է սաուդյան ակումբի մամուլի ծառայությունը։ «Ալ-Ահլին» նոր խաղացողի հետ կնքել է երեք տարվա պայմանագիր՝ մինչև 2026 թվականի հունիսի վերջ։
Նախորդ մրցաշրջանում 26-ամյա ֆրանսիացի կիսապաշտպանը «Նյուքասլի» կազմում անցկացրել է 25 հանդիպում Անգլիայի Պրեմիեր լիգայում՝ դառնալով մեկ գոլի և 5 գոլային փոխանցման հեղինակ: Սենտ-Մաքսիմենի պայմանագիրը «Նյուքասլի» հետ նախատեսված էր մինչև 2026 թվականի ամառ։ Transfermarkt-ը ֆրանսիացի կիսապաշտպանին գնահատում է 32 միլիոն եվրո:
Ավելի վաղ «Ալ-Ահլին» հայտարարել էր «Մանչեսթեր Սիթիի» ֆուտբոլիստ Ռիյադ Մահրեզի տեղափոխության մասին։
























































