«Բավարիայի» հարձակվող Սադիո Մանեն երկուշաբթի երեկոյան Դուբայում «Ալ Նասր» տեղափոխվելու համար բուժզննում կանցնի, գրում է լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն։
Այսօր՝ հուլիսի 30-ին կամ վաղը, ինչպես նախկինում հաղորդվել էր, բուժզննում չի նախատեսվում։ Միայն երկուշաբթի օրը՝ բուժզննումից հետո, պայմանագիրը կստորագրվի, գրում է Ռոմանոն։
Ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ սաուդյան «Ալ-Նասր» ակումբը համալրել են այնպիսի խաղացողներ, ինչպիսիք են Մարսելո Բրոզովիչը, Ալեքս Տելլեսը և Սեկո Ֆոֆանան: Ակումբում հանդես է գալիս նաև պորտուգալացի Կրիշտիանու Ռոնալդուն, որը սաուդցիներին միացել է 2023 թվականի ձմռանը:
31-ամյա սենեգալցի ֆուտբոլիստը մյունխենյան ակումբի հետ գործող պայմանագիր ունի մինչև 2025 թվականի ամառ։ Transfermarkt-ի համաձայն՝ Մանեի տրանսֆերային արժեքը կազմում է 25 միլիոն եվրո:
























































