Նիգերիացի հարձակվող Վիկտոր Օսիմհենը, ով Իտալիայի առաջնությունում հանդես է գալիս «Նապոլիում», որոշում է կայացրել իր ապագայի վերաբերյալ։
Ինչպես հայտնի է դարձել La Gazzetta dello Sport-ին, աֆրիկացի հարձակվողը մտադիր է մնալ նեապոլիտանական թիմում։
Հաջորդ շաբաթվա ընթացքում Օսիմհենի գործակալը «Նապոլիի» ղեկավարության հետ կքննարկի նոր աշխատանքային պայմանագրի ստորագրման հարցը։ Ֆուտբոլիստի աշխատավարձը կկազմի 7 միլիոն եվրո՝ գումարած բոնուսային վճարումները։
«Նապոլիում» Վիկտորը հանդես է գալիս 2020 թվականի սեպտեմբերից։ Նրա ներկայիս աշխատանքային պայմանագիրն ակումբի հետ նախատեսված է մինչև 2025 թվականի կեսերը: Նիգերիացի ֆուտբոլիստը նախորդ մրցաշրջանում Ա Սերիայի լավագույն ռմբարկուն էր:
























































