«Նապոլիի» հարձակվող Իրվինգ Լոզանոն այս ամառ կարող է փոխել ակումբային գրանցումը։ Այդ մասին հայտնում է Football-Italia-ն։
Նեապոլիտանական ակումբը պատրաստվում է ընթացիկ տրանսֆերային պատուհանի ժամանակ վաճառել մեքսիկացի ֆուտբոլիստին։ Լոզանոյի և իտալական ակումբի միջև աշխատանքային պայմանագրի ժամկետը նախատեսված է մինչև 2024 թվականի հունիսի վերջը։
Իրվինգի տրանսֆերով հետաքրքրված է ամերիկյան «Լոս Անջելես» ակումբը։ Հարձակվողը «Նապոլիում» հանդես է գալիս 2019 թվականից։
Նախորդ մրցաշրջանում Լոզանոն Իտալիայի առաջնությունում անցկացրել է 32 հանդիպում՝ դառնալով 3 գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ:
























































