«Ուդինեզեի» կիսապաշտպան Լազար Սամարջիչը մոտ է «Ինտեր» տեղափոխվելուն, հայտնում է Ֆաբրիցիո Ռոմանոն։
Աղբյուրի համաձայն՝ «Ինտերը» համաձայնեցրել է 21-ամյա սերբ ֆուտբոլիստի տրանսֆերը 15 միլիոն եվրոյի դիմաց։
Բացի այդ, հակառակ ուղղությամբ կգնա միլանցիների կիսապաշտպան Ջովանի Ֆաբիանը։ «Ուդինեզեն» կվարձակալի ֆուտբոլիստին՝ ամբողջական տրանսֆերը գնելու հնարավորությամբ։
Նախորդ մրցաշրջանում Սամարջիչը Ա Սերիայում անցկացրել է 37 հանդիպում՝ դառնալով 5 գոլի և 4 գոլային փոխանցման հեղինակ։
























































