Հուլիսի 29-ին մեկնարկում է Հայաստանի Պրեմիեր Լիգան, որի շրջանակում Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան և IDBank-ը կհամագործակցեն նոր ձևաչափով։ Այս մասին գրում է ՀՖՖ պաշտոնական կայքը։
«Ինչպես հայտնի է, IDBank-ը հանդիսանում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի գլխավոր հովանավորը։ Այժմ կազմակերպություններն ընդլայնում են համագործակցության շրջանակը։ ՀՖՖ-ն և IDBank-ը ձեռք են բերել համաձայնություն համագործակցել նաև Հայաստանի Պրեմիեր Լիգայի շրջանակում։ Այսպիսով, Հայաստանի Պրեմիեր Լիգան առաջիկա մրցաշրջանում կկրի «IDBank Պրեմիեր Լիգա» անվանումը»,- գրում է կայքը։։
«Արդեն մի քանի ամիս է՝ համագործակցում ենք IDBank-ի հետ: Այժմ ընդլայնում ենք համագործակցության շրջանակը: Վստահ եմ, որ կկարողանանք միասին նպաստել Հայաստանի Պրեմիեր Լիգայի նկատմամբ հետաքրքրության բարձրացմանը և հայկական ակումբային ֆուտբոլի զարգացմանը»,- ՀՖՖ նախագահ Արմեն Մելիքբեկյանի խոսքն է մեջբերում ՀՖՖ մամուլի ծառայությունը: